ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏ

А.1 «Արագ շախմատ» է կոչվում այն խաղը, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված կամ նշված ժամանակի ընթացքում, որը 10 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը՝ 10 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է։

А.2 Խաղացողները պարտավոր չեն գրի առնել քայլերը, բայց չեն կորցնում դիմելու իրենց իրավունքները, որոնք, որպես կանոն, հիմնվում են պարտիայի գրառման վրա։ Խաղացողը կարող է ցանկացած պահի մրցավարից պարտիան գրանցելու համար բլանկ խնդրել։

А.3.1 Մրցաշարի կանոնները կիրառվում են, եթե,

А.3.1.1 Մեկ մրցավար հետևում է առավելագույնը երեք պարտիա, և

А.3.1.2 յուրաքանչյուր խաղ գրի է առնվում մրցավարի կամ նրա օգնականի կողմից և, եթե հնարարվոր է, էլեկտրոնային եղանակով։

А.3.2 Խաղացողը կարող է իր քայլի ընթացքում ցանկացած պահի մրցավարին կամ նրա օգնականին խնդրի ցույց տալ իրեն խաղի բլանկը։ Դա կարելի է պահանջել խաղի ընթացքում առավելագույնը հինգ անգամ։ Ավելի շատ դիմումները դիտարկվում է որպես մրցակցի շեղում։

А.4 Հակառակ դեպքում կիրառվում է հետևյալը․

А.4.1.Երկուական խաղացողների կողմից 10-ական քայլ կատարելուց հետո,

А.4.1.1 ժամացույցի կարգավորումները չեն փոփոխվել, եթե դա կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ մրցաշարի խաղացանկի վրա։

А.4.1.2 խաղաքարերի սխալ դասավորվածության, խաղատախտակի սխալ դիրքի վերաբերյալ որևէ պահանջ ներկայացվել չի կարող։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է արքայի սխալ սկզբնական դիրքով, փոխատեղում կատարել չի կարելի։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է նավակի սխալ սկզբնական դիրքով, փոխատեղումը այդ նավակի հետ չի կարող կատարվել։

А.4.2 Եթե մրցավարը տեսնում է 7.5.1, 7.5.2, 7.5.3 կամ 7.5.4 նկարագրված գործողություն, նա պետք է գործի հոդված 7.5.5 համապատասխան, պայմանով, որ հակառակորդը չի կատարել իր հաջորդ քայլը։ Եթե մրցավարը չի միջամտում, հակառակորդը իրավունք ունի դիմել անհնարին քայլ կատարելու մասին, եթե նա դեռ չի կատարել իր քայլը։ Եթե հակառակորդը չի ներկայացնում համապատասխան դիմում և մրցավարը չի միջամտում, անհնարին քայլը մնում է ուժի մեջ, և պարտիան պետք է շարունակվի։ Եթե հակառակորդը կատարում է պատասխան քայլը, անհնարին քայլը չի կարող շտկվել, եթե խաղացողներն իրենք համաձայնության չգան՝ առանց մրցավարի միջամտության։

А.4.3 Ժամանակը սպառելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին։ Պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է, որը ժամացույցը կանգնեցնելուց հետո պահանջը ներկայացնողի դրոշակն ընկած չլինի։ Սակայն պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե դիրքն այնպիսին է, որ հակառակորդը հնարավոր քայլերի ցանկացած շարքով հակառակորդի արքային մատ անել չի կարող։

А.4.4 Եթե մրցավարը նկատում է, որ երկու արքաներն շախի տակ են, կամ զինվորն որը հասել է գտվում է իր սկզբնական դիրքից ամենահեռավոր հորիզոնականին, նա պետք է սպասի մինչև հաջորդ քայլի ավարտը։ Այնուհետև, եթե խաղատախտակի վրա ստեղծված դիրքը մնում է անհնարին, նա պետք է հայտարարի, որ պարտիան ավատվել է ոչ-ոքի արդյունքով։

А.4.5 Եթե մրցավարը նկատել է դրոշակի ընկնելը, նա նույնպես պետք է հայտարարի դրա մասին։

А.5 Մրցաշարի կանոնակարգում պետք է նշված լինի, թե А.3 կամ А.4 հոդվածներից որ մեկն է կիրառվելու տվյալ մրցաշարում։