Հավելված В. ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԽԱՂ (ԲԼԻՑ)

В.1 «Կայծակնային» է կոչվում այն խաղը, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված կամ նշված ժամանակի ընթացքում, որը պակաս է 10 րոպեից, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը 10 րոպեից քիչ է։

В.2 Հոդվածներ 7 և 9 տուգանքները պետք է հավասար լինեն մեկ րոպեի երկուսի փոխարեն։

В.3.1 Մրցաշարի կանոնները կիրառվում են, եթե․

В.3.1.1 մեկ մրցավար հսկում է մեկ պարտիայի ընթացքը, և

В.3.1.2 յուրաքանչյուր խաղ գրի է առնվում մրցավարի կամ նրա օգնականի կողմից և, եթե հնարավոր է, էլեկտրոնային եղանակով։

В.3.2 Խաղացողը կարող է իր քայլի ընթացքում ցանկացած պահի մրցավարին կամ նրա օգնականին խնդրի ցույց տալ իրեն խաղի բլանկը։ Դա կարելի է պահանջել խաղի ընթացքում առավելագույնը հինգ անգամ։ Ավելի շատ դիմումները դիտարկվում է որպես մրցակցի շեղում։

В.4 Հակառակ դեպքում խաղը կարգավորվում է արագ շախմատի կանոններով՝ А.2 և A.4. հոդվածների համաձայն։

B.5 Մրցաշարի կանոնակարգում պետք է նշված լինի, թե B.3 կամ B.4 հոդվածներից որ մեկն է կիրառվելու տվյալ մրցաշարում։