Հավելված С. ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ՆՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իր մրցաշարերում և մրցամարտերում ՖԻԴԵ-ն ընդունում է միայն մեկ նշագրության ձև՝ հանրահաշվական համակարգ, և երաշխավորում է օգտագործել այդ համապարփակ շախմատային նշագրությունը նաև շախմատային գրականության մեջ և պարբերականներում։ Այն բլանկները, որոնցում գրառումներ են արվել այլ՝ ոչ հանրահաշվական նշագրությամբ, կարող են չընդունվել որպես ապացույց այն դեպքերում, երբ սովորաբար որպես այդպիսին պահանջվում է խաղացողի բլանկը։ Տեսնելով, որ խաղացողը կիրառում է այլ՝ ոչ հանրահաշվական նշագրություն, մրցավարը պետք է նախազգուշացնի խաղացողին կանոնների այդպիսի պահանջի մասին։

Հանրահաշվական նշագրության նկարագրությունը

С.1 Սույն նկարագրությունում «ֆիգուր» բառը նշանակում է ցանկացած խաղաքարեր՝ բացառությամբ զինվորի։

С.2 Յուրաքանչյուր ֆիգուր նշագրվում է իր հապավումով։ Որպես կանոն, ֆիգուրի անվան առաջին տառն է՝ մեծատառ։ Օրինակ՝ Ա - Արքա, Թ - Թագուհի, Ն - Նավակ, Փ - Փիղ, Ձ - Ձի.

С.3 Ֆիգուրների նշագրության համար յուրաքանչյուր խաղացող կարող է կիրառել իր ազգային լեզվի այբուվենը։ Օրինակ՝ Փղի նշանակումը F տառով համապատասխանում է ֆրանսերենին, իսկ L տառով՝ հոլանդերենին և գերմաներենին։ Տպագիր հրատարակություններում խորհուրդ է տրվում օգտագործել խաղաքարերի խորհրդանիշները(տես հոդված 2․2․)։

С.4 Զինվորն իր անվանման առաջին տառով չի նշվում, սակայն ճանաչվում է՝ այդպիսի տառի բացակայությամբ ։ Օրինակ՝ e5, d4, a5, այլ ոչ՝ զe5, Զd4, զa5.

С.5 Ութ ուղղաձիգները (ձախից աջ՝ սպիտակների, և աջից ձախ՝ սևերի համար) նշվում են փոքրատառերով, համապատասխանաբար՝ a, b, c, d, e, f, g, h։

С.6 Ութ հորիզոնականները (ներքևից վերև՝ սպիտակների, և վերջից ներքև՝ սևերի համար) համարակալվում են համապատասխանաբար՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Հետևապես, սկզբնական դիրքում սպիտակ խաղաքարերը տեղակայվում են առաջին և երկրորդ, իսկ սև խաղաքարերը ՝ ութերորդ և յոդերորդ հորիզոնականներում։

С.7 Վերը նշված կանոնների համաձայն, 64 քառակուսիներից (դաշտերից) յուրաքանչյուրը նշագրվում է տառի և թվերի եզակի զուգակցությամբ։

С.8 Ֆիգուրի յուրաքանչյուր քայլ նշագրվում է տվյալ ֆիգուրի անվանման հապավումով և այն դաշտով, ուր նա տեղաշարժվում է։ Անվանման և դաշտի միջև գծիկ չի դրվում։ Օրինակ՝ Փe5, Ձf3, Նd1.

Զինվորի քայլը նշագրվում է միայն այն դաշտով, ուր նա տեղաշարժվում է։ Օրինակ՝ e5, d4, a5.

Ընդունելի է համարվում նշագրման ավելի երկար տարբերակը, որը պարունակում է նաև սկզբնական դաշտի կոորդինատները։ Օրինակ՝ Փb2-e5, Ձg1-f3, Նa1d1, e7e5, d2d4, a6a5.

С.9 Երբ Ֆիգուրը վերցնում է որևէ խաղաքար, «x» նշանը կարող է դրվել՝

С.9.1 խաղաքարի անվանման հապավման և

С.9.2 այն դաշտի միջև, որի վրա այն տեղաշարժվել է։

Օրինակ՝ Փхе5, Ձхf3, Նхd1. Տես նաև հոդված С.10.

С.9.3 Երբ զինվորն է վերցնում որևէ խաղաքար, պետք է ուղղաձիգը, որն այն լքում է, ապա «х» նշանը և տեղաշարժման դաշտը։ Օրինակ՝ dxe5, gxf3, axb5. «Կողանցիկ վերցնելու» դեպքում տեղաշարժման դաշտը համարվում է այն, ուր զինվորը հայտնվում է վերջնականապես, և նշագրմանն կարող է ավելացվել «е.р.»։ Օրինակ՝ exd6 e.p.:

С.10 Եթե երկու նույնանուն ֆիգուր կարող են տեղաշարժվել նույն դաշտ, ապա քայլը նշագրվում է հետևյալ կերպ՝

С.10.1 Եթե երկու ֆիգուրն էլ գտնվում են նույն հորիզոնականի վրա, գրվում է

С.10.1.1 ֆիգուրի անվանման հապավումը,

С.10.1.2 լքվող ուղղաձիգը, և

С.10.1.3 տեղաշարժման դաշտը։

С.10.2 Եթե երկու ֆիգուրն է; էլ գտնվում են նույն ուղղաձիգի վրա, գրվում է

С.10.2.1 ֆիգուրի անվանման հապավումը,

С.10.2.2 լքվող հորիզոնականը և

С.10.2.3 տեղաշարժման դաշտը։

С.10.3 Եթե ֆիգուրները գտնվում են տարբեր ուղղաձիգների և հորիզոնականների վրա, նշագրման համար գերադասելի է առաջին մեթոդը։ Օրինակ՝

С.10.3.1 Երկու ձիերը գտնվում են g1 և e1 դաշտերում, և դրանցից մեկը տեղաշարժվում է f3 դաշտ՝ հանգամանքներից ելնելով քայլը գրանցվում է կամ Ngf3, կամ Nef3.

С.10.3.2 Երկու ձիերը գտնվում են g5 և g1 դաշտերի վրա, և նրանցից մեկը տեղաշարժվում է f3 դաշտ՝ դա նշագրվում է կամ Ձ5f3, կամ Ձ1f3.

С.10.3.3 Երկու ձիերը գտնվում են h2 և d4 դաշտերում, և դրանցից մեկը տեղախփոխվում է f3՝ դա նշագրվում է Ձhf3, կամ Ձdf3.

С.10.3.4 Թվարկված դեպքերում, եթե որևէ խաղաքար վերցվում է f3 դաշտում, ապա նույն գրառումը կիրառելի է, բայց պետք է ներառի “х” նշանը: 1)Ձgxf3 կամ Ձdxf3, 2) Ձ5xf3 կամ Ձ1xf3, 3)Ձhxf3 կամ Ձdxf3։

С.11 Զինվորի փոխարկման դեպքում նշագրվում է զինորի փաստացի քայլը, որից հետո՝ նոր խաղաքարի անվանման հապավումը։ Օրինակ՝ d8Թ, exf8Ձ, b1Փ, g1Ն.

С.12 Ոչ-ոքիի առաջարկը պետք է նշվի «=» նշանով։

С.13 Այլ հապավումներ․

0-0 - փոխատեղում h1-ի կամ h8-ի նավակով (փոխատեղում արքայակ թևում),

0-0-0 - փոխատեղում а1-ի կամ а8-ի նավակի հետ (փոխատեղում թագուհու թևում),

х - վերցնում է,

+ - շախ,

++ կամ # - մատ,

е.р - վերցնում է «կողանցիկ».

Վերջին չորս նշանների օգտագործումը պարտադիր չէ։

Պարտիայի գրառման օրինակներ՝

1.e4 e5 2. Ձf3 Ձf6 3. d4 exd4 4. e5 Ձe4 5. թxd4 d5 6. exd6 e.p. Ձxd6 7. Փg5 Ձc6 8. Թe3+ Փe7 9. Ձbd2 0-0 10. 0-0-0 Նe8 11. Աb1 (=)

Կամ 1. e4 e5 2. Ձf3 Ձf6 3. d4 ed4 4. e5 Ձe4 5. Թd4 d5 6. ed6 Ձd6 7. Փg5 Ձc6 8. Թe3 Փe7 9 Ձbd2 0-0 10. 0-0-0 Նe8 11. Աb1 (=) կամ

1 e2e4 e7e5 2.Ձg1f3 Ձg8f6 3. d2d4 e5xd4 4. e4e5 Ձf6e4 5. Թd1xd4 d7d5 6. e5xd6 e.p. Ձe4xd6 7. Փc1g5 Ձb8c6 8. Թd4d3 Փf8e7 9. Ձb1d2 0-0 10. 0-0-0 Նf8e8 11. Աb1 (=)