Հավելված D. ԿՈՒՅՐ և ԹՈՒՅԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

D.1 Մրցաշարի կազմակերպիչը, մրցավարի հետ խորհրդակցությունից հետո, պետք է ունենա ստորև զետեղված կանոնները տեղական պայմաններին համապատասխանելու հմտություն։ Տեսողունակ և թույլ տեսողություն ունեցող (իրավաբանորեն՝ կույր) շախմատիստների մրցաշարում յուրաքանչյուր խաղացող կարող է պահանջել, որ պարտիան ընթանա երկու խաղատախտակի վրա։ Ընդ որում, տեսողունակն օգտագործում է սովորական, իսկ թույլ տեսնողը ՝ հատուկ կառուցվածքով խաղատախտակ։ Հատուկ խաղատախտակը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․

D.1.1 Առնվազն 20սմ х20սմ չափեր,

D.1.2 սև դաշտերը պետք է փոքր-ինչ ուռուցիկություն ունենան,

D.1.3 յուրաքանչյուր դաշտում՝ ապահովագրող անցք։

D.1.4 Խաղաքարերին առնչվող պահանջները հետևյալն են․

D.1.4.1 բոլոր խաղաքարերը պետք է ունենան խաղատախտակի ապահովագրող անցքին հարմարվող ոտնակ,

D.1.4.2 բոլոր խաղաքարերը պետք է լինեն ստաունտոնյան ձևավորման, սև խաղաքարերը՝ հատուկ շոշափվող նշանով։

D.2 Խաղը պետք է ընթանա հետևյալ կանոններին համապատասխան․

D.2.1 Քայլերը պետք է հայտարարվեն հստակ, կրկնվեն հակառակորդի կողմից և կատարվեն վերջինիս խաղատախտակի վրա։ Զինվոր փոխակերպելիս, խաղացողը պետք է հայտարարի նոր ֆիգուրի անվանումը։ Հայտարարությունը հնարավորինս հստակ դարձնելու համար, ուղղաֆիգները առաջարկվում է անվանել․

А – «Աննա»

B – «Բելլա»

C – «Սեզար»

D – «Դավիթ»

E – «Եվա»

F – «Ֆելիքս»

G – «Գուստավ»

H – «Հեկտոր»

Հորիզոնականները սպիտակների կողմից դեպի սևերն անվանվում են գերմաներեն՝ թվական անուններով, եթե մրցավարն այլ բան չի որոշում․

1 - eins «այնս»

2 - zwei «ցվայ»

3 - drei «դրայ»

4 – vier «ֆիր»

5 - fuenf «ֆյունֆ»

6 - sechs «զեքս»

7 - sieben «զիբեն»

8 - acht «ախտ»

Փոխատեղումը հայտարարվում է գերմաներեն՝ «Lange Rochade» («լանգե ռոխադե» - երկար փոխատեղում) և «Kurze Rochade» («կուրցե ռոխադե» - կարճ փոխատեղում).

Խաղաքարերը անվանվում են ․ Koenig «քյոնինգ» - արքա, Dame «դամե» - թագուհի, Turm «տուրմ» - նավակ, Laeufer «լյաուֆեր» - փիղ, Springer «շպրինգեր» - ձի, Bauer «բաուեր» - զինվոր։

D.2.2 Համարվում է, որ թույլ տեսողություն ունեցող խաղացողը «ձեռք է տվել խաղաքարին» իր խաղատախտակի վրա, երբ այն հանված է ապահովագրող անցքից։

D.2.3 Քայլը համարվում է «կատարված», երբ․

D.2.3.1 խաղաքար վերցնելու ժամանակ՝ վերցված խաղաքարը հեռացվել է հակառակորդի խաղատախտակից,

D.2.3.2 խաղաքարը տեղաշարժվել է ուրիշ ապահովագրող անցքի մեջ;

D.2.3.3 քայլը հայտարարվել է։

D.2.4 Միայն դրանից հետո պետք է միացվի հակառակորդի ժամացույցը։

D.2.5 Տեսողունակ խաղացողի համար D.2.2 և D.2.3 կետերի փոխարեն գործում են սովորական կանոնները։

D.2.6.1 Թույլ տեսողություն ունեցող խաղացողի համար պետք է մատչելի լինի հատուկ կառուցվածքով ժամացույցը։ Այն պետք է ունենա հետևյալ հարմարանքները․

D.2.6.2 Որպես այլընտրանք կարող են օգտագործվել նմանատիպ ժամեր հետևյալ բնութագրիչներով․

D.2.6.2.1 Ամրացված սլաքներով թվացույց, որի վրա յուրաքանչյուր 5 րոպեն նշված է մեկ կետով, իսկ յուրաքանրյուր 15 րոպեն՝ երկու ուռուցիկ կետերով,

D.2.6.2.2 հեշտությամբ շոշափելի դրոշակ, կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ խաղացողը կարողանա շոշափել րոպեի սկաքը ամբողջ ժամվա վերջին 5 րոպեի ընթացքում,

D.2.7 Թույլ տեսողություն ունեցող խաղացողը պետք է գրանցի պարտիան Բրեյլի համակարգով, ընդունված ձևով կամ թելադրելով ձայնագրող սարքի վրա։

D.2.8 Քայլը հայտարարելիս, լեզվական վրիպումը պետք է ուղղել անմիջապես՝ մինչև հակառակորդի ժամացույցը գործի դնելը։

D.2.9 Եթե պարտիայի ընթացքում երկու հայտնաբերվի, որ երկու խաղատախտակների վրա առաջացել են տարբեր դիրքեր, ապա դրանք պետք է համապատասխանեցնեն միմյանց՝ մրցավարի օգնությամբ և խաղացողների գրառումների համեմատությամբ։ Եթե երկու գրառումները համապատասխանում են միմյանց, ապա այն խաղացողը, որը գրի է առել ճիշտ քայլ, բայց այն սխալ է կատարել, պետք է դիրքն իր խաղատախտակի վրա համապատասխանեցնի իր գրառմանը։ Եթե գրառումների մեջ հայտնաբերվում են տարբերություններ, քայլերը պետք է հետ դրվեն՝ մինչև վերջին համընկնող դիրքը, և մրցավարը պետք է համապատասխանաբար շտկի ժամացույցի ցուցմունքները։

D.2.10 Թույլ տեսողություն ունեցողը պետք է իրավունք ունենա օգտվել օգնականի ծառայությունից, որի մասնակի կամ ամբողջական պարտականություններն են․

D.2.10.1 կատարել խաղացողի քայլը հակառակորդի խաղատախտակի վրա

D.2.10.2 հայտարարել երկու խաղացողների քայլերը,

D.2.10.3 գրի առնել պարտիան թույլ տեսողություն ունեցող խաղացողի բլանկում և սեղմել ժամացույցի կոճակը (նկատի ունենալով D.2.3. կետը),

D.2.10.4 հայտնել թույլ տեսողություն ունեցող խաղացողի կատարած քայլերի քանակը և ժամացույցի ցուցմունքները, բայց միայն նրա խնդրանքով,

D.2.10.5 պահանջել հաղթանակ, երբ սպառվել է հատկացված ժամանակը, և հայտնել մրցավարին, երբ տեսողունակ խաղացողը ձեռք է տվել իր խաղաքարերից մեկին,

D.2.10.6 պարտիան հետաձգելու դեպքում, կատարել անհրաժեշտ գործառույթները։

D.2.11 Եթե թույլ տեսողություն ունեցողը օգնականի ծառայություններից չի օգտվում, D.2.10.1 և D.2.10.2. հոդվածներում սահմանված պարտականությունները կատարելու համար տեսողունակ խաղացողը կարող է օգտագործել որևէ անձի։

Թույլ տեսողություն ունեցողի թույլ լսողություն ունեցողի հետ խաղալու դեպքում պետք է լինի օգնական։