Հոդված 1: ՇԱԽՄԱՏԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1.1 Շախմատային պարտիան խաղում են երկու հակառակորդներ՝ տեղաշարժելով իրենց խաղաքարերը քառակուսի տախտակի վրա, որը կոչվում է <<շախմատի խաղատախտակ>>։

1.2 Բաց գույնի խաղաքարեր ունեցող խաղացողը (սպիտակները) սկսում է պարտիան, մուգ գույնի խաղաքարեր ունեվող խաղացողը (սևեր) կատարում է պատասխան քայլը, այնուհետև խաղացողները քայլ են կատարում հաջորդաբար։

1.3 Խաղացողը համարվում է <<քայլ կատարող>>, երբ արդեն <<կատարված է>> հակառակորդի քայլը

1.4 Յուրաքանչյուր խաղացողի նպատակն է <<հարվածի տակ վերցնել>> հակառակ գույնի արքային այնպես, որ հակառակորդը չունենա ոչ մի հնարավոր քայլ։

1.4.1 Համարում են, որ այդ նպատակին հասած խաղացողը <<մատ է արել>> հակառակորդի արքային և շահել է պարտիան։ Թողնել սեփական արքային հարվածի տակ, կատարել այնպիսի քայլ, որից հետո հարված կբացվի սեփական արքայի վրա, ինչպես նաև <<վերցնել>> հակառակորդի արքան չի թույլատրվում։

1.4.2 Խաղացողը, ում արքան մատ է ստացել, պարտվում է պարտիան։

1.5 Եթե դիրքն այնպիսին է, որ հակառակորդներից և ոչ մեկը մատ անել չի կարող, պարտիան ավարտվում է ոչ-ոքի (տես. Հոդված 5.2.).