Հոդված 11: ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԸ

11.1 Խաղացողներն իրենց վարքով չպետք է հեղինակազրկեն խաղը։

11.2.1 «Խաղավայր» են համարում «խաղի տեղը», հանգստի սենյակները, զուգարանները, հյուրասիրության սրահները, ծխելու համար հատկացված և նաև մրցավարի կողմից որոշված այլ տարածքները։

11.2.2 «Խաղի տեղ» է համարվում այն տարածքը, որտեղ խաղացվում են մրցաշարի պարտիաները։

11.2.3 Միայն մրցավարի թույլտվությամբ հնարավոր է, որ․

11.2.3.1 խաղացողը լքի «խաղավայրը»,

11.2.3.2 քայլ կատարողը լքի խաղի տեղը

11.2.3.3 անձինք, ովքեր ոչ խաղացող են, ոչ մրցավար, մուտք գործեն խաղի տեղը։

11.3.1 Խաղի ընթացքում խաղացողներին արգելվում է օգտվել գրառումներից, տեղեկատվության աղբյուրներից, խորհուրդներից կամ պարտիան վերլուծել այլ խաղատախտակի վրա։

11.3.2.1 Խաղի ընթացքում խաղացողներին արգելվում է ունենալ բջջային հեռախոս և/կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոց։

11.3.2.2 Եթե պարզվում է, որ խաղացողն այդպիսի միջոց է բերել խաղավայր, նրան գրանցվում է պարտություն։ Նրա հակառակորդին շնորհվում է հաղթանակ։

Մրցաշարի կանոնադրությունը կարող է նախատեսել այլ, ոչ այդքան խիստ պատիժ։

11.3.3 Մրցավարը կարող է պարտադրել խաղացողին, որպեսզի նա թույլ տա մասնավոր կարգով ստուգել իր հագուստը, պայուսակը կամ այլ իրերը։ Մրցավարը կամ նրա կողմից հանձնարարություն ստացած անձը պետք է ստուգի խաղացողին և պետք է լինի նույն սեռի, ինչ խաղացողը։ Եթե խաղացողը չի համաձայնում այդ պայմանին, մրցավարը պետք է ձեռնարկի միջոցներ 12.9. հոդվածի համաձայն։

11.3.4 Ծխելը, այդ թվում էլեկտրոնային ծխախոտ ծխելը, թուլատրվում է այն մասում միայն, որը սահմանվել է մրցավարի կողմից։

11.4 Պարտիան ավարտած խաղացողները պետք է համարվեն հանդիսատեսներ։

11.5 Արգելվում է որևէ կերպ շեղել կամ անհանգստացնել հակառակորդին, ներառյալ՝ անհիմն հայտարարություններով և ոչ-ոքիի առաջարկներով կամ խաղավայր բերելով աղմուկի որևէ աղբյուր։

11.6 11.1-11.5 հոդվածների որևէ մասի խախտումը պետք է հանգեցնի պատժամիջոցների կիրառման՝ 12.9. հոդվածի համաձայն։

11.7 Խաղացողի կողմից սույն շախմատի կանոնների պահանջները համառորեն չկատարելը պետք է պատժվի տվյալ պարտիայի պարտությամբ։ Նրա հակառակորդի արդյունքը պետք է որոշի մրցավարը։

11.8 Երկու խաղացողներն էլ ճանաչվում են մեղավոր՝ 11.7 հոդվածի պահանջը խախտելու համար, ապա երկուսին էլ գրանցվում է պարտություն։

11.9 Խաղացողն իրավունք ունի դիմել մրցավարին՝ շախմատի կանոնների առանձին կետերի վերաբերյալ բացատրություն ստանալու համար։

11.10 Եթե մրցաշարի կանոնակարգն այլ բան չի սահմանում, խաղացողը կարող է բողոքարկել մրցավարի ցանկացած որոշում՝ նույնիկս բլանկը ստորագրելուց հետո (տես հոդված 8.7).

11.11 Երկու խաղացողն էլ պետք է օգնեն մրցավարին խաղի վերականգնումը պահանջող ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ ոչ-ոքի պահանջելը։

11.12 Մրցավարի դիտման տակ անցկացվող դիրքի եռակի կրկնության կամ 50 քայլի հայտարարության ստուգումը խաղացողների պարտականություն է հանդիսանում։