Հոդված 12: ՄՐՑԱՎԱՐԻ ԴԵՐԸ (տես նաև՝ Նախաբան)

12.1 Մրցավարը պետք է հետևի, որ խստորեն կատարվեն սույն շախմատի կանոնները։

12.2 Մրցավարը պետք ՝

12.2.1 ապահովի արդար խաղը,

12.2.2 գործի, ելնելով մրցաշարի բարձրագույն շահերից,

12.2.3 ապահովի խաղային լավ մթնոլորտի ապահովումը,

12.2.4 ապահովի, որ խաղացողներին չանհագստացնեն,

12.2.5 հսկի մրցաշարի ընթացքը,

12.2.6 ձեռնարկի հատուկ միջոցներ սահմանափակ կարողություններով, ինչպես նաև բժշկական հսկողության կարիք ունեցող խաղացողների շահերը պաշտպանելու համար,

12.2.7 հետևի հակաչիտերային կանոններին և ուղեցույցներին։

12.3 Մրցավարը պետք է հետևի պարտիաների ընթացքին, հատկապես, երբ խաղացողներին քիչ ժամանակ է մնում, իրագործի իր որոշումները և, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կիրառի խաղացողների նկատմամբ։

12.4 Պարտիաերի ընթացքը հսկելու համար մրցավարը կարող է նշանակել օգնականներ, օրինակ, երբ մի քանի խաղացողների քիչ ժամանակ է մնացել։

12.5 Մրցավարը մեկ խաղացողին կամ երկուսին էլ՝ կողմնակի պատճառներով պարտիայի ընթացքը խանգարվելու դեպքում, կարող է հատկացնել լրացուցիչ ժամանակ։

12.6 Մրցավարը չպետք է միջամտի խաղին, բացառությամբ սույն շախմատի կանոններով նախատեսված դեպքերի։ Նա չպետք է հիշատակի կատարված քայլերի քանակը, բացառությամբ 8.5 հոդվածի կիրառման այն դեպքերի, երբ առնվազն մեկ դրոշակ արդեն ընկած է։ Մրցավարը պետք է զերծ մնա խաղացողին տեղեկացնելուց այն մասին, որ նրա հակառակորդը կատարել է քայլ, կամ նա չի սեղմել ժամացույցի կոճակը։

12.7 Եթե որևէ մեկը նկատում է խախտում, նա պետք է տեղեկացնի միայն մրցավարին։ Այլ խաղացողները չպետք է խոսեն այդ մասին կամ միջամտեն պարտիայի ընթացքին։ Հանդիսատեսներին չի թույլատրվում միջամտել խաղի ընթացքին։ Մրցավարը կարող է խանգարողներին հեռացնել խաղի տեղից։

12.8 Առանց մրցավարի թույլտվության, խաղավայրում և մրցավարի կողմից սահմանված ցանկացած այլ մերձակա տարածքում բոլորին արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներից։

12.9 Մրցավարը կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները․

12.9.1 զգուշացում,

12.9.2.հակառակորդի ժամանակի ավելացում,

12.9.3 խախտում կատարած խաղացողի ժամանակի նվազեցում,

12.9.4 հակառակորդի՝ պարտիայում վաստակած միավորների ավելացում մինչև առավելագույն հնարավորն այդ պարտիայում,

12.9.5 խախտում կատարած խաղացողի պարտիայում վաստակած միավորների նվազեցում,

12.9.6 պարտիան հայտարարել պարտված խախտում կատարած խաղացողի կողմից (մրցավարը նաև պետք է որոշի նրա հակառակորդի արդյունքը),

12.9.7 նախապես հայտարարված դրամական տուգանք,

12.9.8 հեռացում մեկ կամ մի քանի տուրով,

12.9.9 մրցաշարից հեռացում։