Հոդված 2: ԽԱՂԱՔԱՐԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ՎՐԱ

2.1 Խաղատախտակը բաղկացած է հաջորդաբար՝ բաց(<<սպիտակ>>) և մուգ(սև) գույների 64 (8 х 8 վանդակ) հավասարաչափ դաշտերից։ Խաղատախտակը տեղադրվում է խաղացողների միջև այնպես, որ յուրաքանչյուրի աջ կողմի անկյունադաշտը լինի սպիտակ։

2.2 Պարտիայի սկզբում խաղացողներից մեկը (<<սպիտակները>>) ունենում է 16 բաց գույնի (<<սպիտակ >>), իսկ մյուսը(<<սևերը>>)՝ 16 մուգ գույնի (<<սև>>) խաղաքար եր։ Այդ խաղաքարերն են՝

Սպիտակ արքա Սովորաբար նշվում է՝

Ա (K)

Սպիտակ թագուհի Սովորաբար նշվում է՝

Թ (Q)

Երկու սպիտակ նավակ Սովորաբար նշվում է՝

Ն (R)

Երկու սպիտակ փիղ Սովորաբար նշվում է՝

Փ (B)

Երկու սպիտակ ձի Սովորաբար նշվում է՝

Ձ (N)

Ութ սպիտակ զինվոր Սովորաբար նշվում է՝

Սև արքա Սովորաբար նշվում է՝

Ա (K)

Սև թագուհի Սովորաբար նշվում է՝

Թ (Q)

Երկու սև նավակ Սովորաբար նշվում է՝

Ն (R)

Երկու սև փիղ Սովորաբար նշվում է՝

Փ (B)

Երկու սև ձի Սովորաբար նշվում է՝

Ձ (N)

Ութ սև զինվոր Սովորաբար նշվում է՝

Ստաունտոնյան խաղաքարեր

2.3 Խաղաքարերի սկզբնական դիրքը խաղատախտակի վրա հետևյալն է՝

2.4 Դաշտերի ութ ուղղահայաց շարքերը կոչվում են<<ուղղաձիգներ>>։ Դաշտերի ութ հորիզոնական շարքերը կոչվում են <<հորիզոնականներ>>։ Խաղատախտակի հարակից կողմերի՝ անկյուններով շոշափվող նույն գույնի դաշտերն իրար միացնող ուղիները կոչվում են <<անկյունիագծեր>>։