Հոդված 3: ԽԱՂԱՔԱՐԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ

3.1 Խաղաքարը տեղաշարժել նույն գույնի խաղաքարով զբաղեցրած դաշտ՝ չի թույլատրվում։

3.1.1 Երբ խաղաքարը տեղաշարժվում է հակառակորդի խաղաքարով զբաղեցրած դաշտ, վերջինս վերցվում և հեռացվում է խաղատախտակից, որպես նույն քայլի մաս։

3.1.2 Համարվում է, որ խաղաքարը հարվածում է հակառակորդի խաղաքարին, երբ այն կարող է վերցնել այդ խաղաքարը տվյալ դաշտում՝ 3.2 - 3.8 հոդվածների համաձայն։

3.1.3 Համարվում է, որ խաղաքարը հարվածում է որևէ դաշտի, եթե նույնիսկ այն չի կարող տեղաշարժվել այդ դաշտ՝ նույն գույնի արքան հարվածի տակ թողնելու կամ դրա վրա հարված բացելու պատճառով։

3.2 Փիղը կարող է տեղաշարժվել իր զբաղեցրած անկյունագծերի վրա գտնվող ցանկացած դաշտ։

3.3 Նավակը կարող է տեղաշարժվել իր զբաղեցրած ուղղաձիգի կամ հորիզոնականի վրա գտնվող ցանկացած դաշտ։

3.4 Թագուհին կարող է տեղաշարժվել իր զբաղեցրած ուղղաձիգի, հորիզոնականի կամ անկյունագծի վրա գտնվող ցանկացած դաշտ։

3.5 Տեղաշարժվելիս, փիղը, նավակը կամ թագուհին չեն կարող հատել որևէ խաղաքարով զբաղեցրած դաշտ։

3.6 Ձին կարող է տեղաշարժվել մոտակա այն դաշտ, որը չի գտնվում իր զբաղեցրած ուղղաձիգի, հորիզոնականի կամ անկյունագծի վրա։

3.7.1 Զինվորը կարող է տեղաշարժվել նույն ուղղաձիգով անմիջապես առջևի դաշտ, պայմանով, որ այդ դաշտը զբաղված չէ, կամ՝

3.7.2 Իր առաջին քայլով զինվորը կարող է տեղաշարժվել ինչպես նկարագրված է հոդված 3.7.1, կամ՝ նույն ուղղաձիգով երկու դաշտ առաջ՝ պայմանով, որ այդ դաշտերը զբաղեցրած չեն, կամ՝

3.7.3 Զինվորը կարող է տեղաշարժվել հակառակորդի խաղաքարով զբաղեցրած դաշտ, որը գտնվում է այնկյունագծով դրա առջև, հարևան ուղղաձիգի վրա՝ վերցնելով այդ խաղաքարը։

3.7.4.1 Զինվորը, որը զբաղեցնում է իր սկզբնական տեղից մեկ քայլով երկու քայլ տեղաշարժված հակառակորդի զինվորի անմիջապես կողքի՝ նույն հորիզոնականի և մոտակա ուղղաձիգի վրա գտնվող դաշտը, կարողէ վերցնել այդ զինվողը՝ ինչպես միայն մեկ դաշտ տեղաշարժված զինվոր։

3.7.4.2 Այդպիսի վերցնելն օրինական է զինվորի առաջխաղացմանն անմիջապես հաջորդող քայլով և կոչվում է <<կողանցիկ>>։

3.7.5.1 Երբ քայլ կատարողը տեղաշարժում է զինվորն իր սկզբնական դիրքից ամենահեռավոր հորիզոնականին, նա այդ զինվորը մտադրված դաշտում պետք է փոխարինի նույն գույնի նոր թագուհով, նավակով, փղով կամ ձիով՝ որպես նույն քայլի մաս։ Այդ դաշտը կոչվում է <<փոխարկման դաշտ>>

3.7.5.2 Խաղացողի ընտրությունը մինչ այդ վերցված ֆիգուրներով չի սահմանափակվում։

3.7.5.3 Զինվորի այդպիսի փոխարինումը կոչվում է <<փոխարկում>>, նոր խաղաքարը խաղի մեջ է մտնում անմիջապես։

3.8 Արքան տեղաշարժվում է երկու տարբեր ձևերով․

3.8.1.Տեղափոծվելով ցանկացած հարևան դաշտ,

3.8.2 Կատարելով <<փոխատեղում>>։ Փոխատեղումը՝ արքայի և նույն գույնի նավակներից մեկի քայլն է՝ խաղացողի կողմից առաջին հորիզոնականով։ Դա համարվում է արքայի քայլ և իրականացվում է հետևյալ կերպ․իր սկզբնական դիրքից արքան տեղաշարժվում է երկու դաշտ՝ սկզբնական դիրքում գտնվող նավակի ուղղությամբ, այնուհետև այդ նավակը տեղաշարժվում է արքայի հենց նոր հատած դաշտ։

Մինչև սպիտակների փոխատեղումը դեպի արքայական թև

Մինչև սևերի փոխատեղումը դեպի թագուհու թև

սպիտակների փոխատեղումից հետո դեպի արքայական թև

սևերի փոխատեղումից հետո դեպի թագուհու թև

Մինչև սպիտակների փոխատեղումը դեպի թագուհու թև

Մինչև սևերի փոխատեղումը դեպի արքայական թև

սպիտակների փոխատեղումից հետո դեպի թագուհու թև

սևերի փոխատեղումից հետո դեպի արքայական թև

3.8.2.1 Խաղացողը կորցնում է փոխատեղում կատարելու իրավունքը․

3.8.2.1.1 եթե արքան արդեն տեղաշարժվել է, կամ՝

3.8.2.1.2 այն նավակով, որը արդեն տեղաշարժվել է։

3.8.2.2 Փոխատեղումը ժամանակավորապես հնարավոր չէ․

3.8.2.2.1 եթե արքայով զբաղեցրած դաշտը կամ այն դաշտը, որն արքան պետք է հատի, կամ զբաղեցնի, հակառակորդի մեկ կամ մի քանի խաղաքարերի հարվածի տակ է, կամ՝

3.8.2.2.2 երբ արքայի կամ փոխատեղվող նավակի միջև գտնվում է որևէ այլ խաղաքար։

3.9.1 Համարում են, որ արքան <<շախի տակ է>>, երբ այն գտնվում է հակառակորդի մեկ կամ մի քանի խաղաքարերի հարվածի տակ, նույնիսկ, եթե այդ խաղաքարերը չեն կարող տեղաշարժվել արքայով զբաղեցրած դաշտ՝ նույն գույնի արքան հարվածի տակ թողնելու կամ դրա վրա հարված բացելու պատճառով։

3.9.2 Որևէ խաղաքար չի կարող տեղարարժվել, եթե այդ քայլով նույն գույնի արքան հարվածի տակ է մնում, կամ դրա վրա հարված է բացվում։

3․10․1 Քայլը հնարավոր է, եթե կատարված են 3.1 - 3.9 հոդվածների բոլոր համապատասխան պահանջները։

3.10.2 Քայլը անհնարին է, եթե 3.1 - 3.9 հոդվածների համապատասխան պահանջները չեն կատարվել։

3.10.3 Դիրքն անհնարին է, եթե հնարավոր չէ այն ստանալ հնարավոր քայլերի ցանկացած շարքով։