Հոդված 4: ՔԱՅԼԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

4.1 Յուրաքանչյուր քայլ պետք է կատարվի միայն մեկ ձեռքով

4.2.1 Միայն քայլ կատարողը կարող է շտկել մեկ կամ մի քանի խաղաքարերի դասավորությունը, այն պայմանով, որ նախապես հայտարարի նման ցանկության մասին (օրինակ, ասելով <<ուղղում եմ>>)

4.2.2 Խաղաքարին ձեռք տալու ցանկացած այլ դեպքերը, բացառությամբ բացահայտ պատահական դիպչելուն, պետք է դիտարկվի որպես քայլ կատարելու մտադրություն։

4.3 Բացառությամբ 4.2 հոդվածում հիշատակված դեպքերի, եթե քայլ կատարողը՝ տեղաշարժելու կամ վերցնելու մտադրությամբ, խաղատախտակի վրա ձեռք է տալիս․

4.3.1 իր մեկ կամ ավելի խաղաքարին, ապա նա պետք է քայլ կատարի քայլի հնարավորություն ունցեղ առաջին ձեռք տված խաղաքարով, կամ՝

4.3.2 հակառակորդի մեկ կամ մի քանի խաղաքարին, ապա նա պետք է վերցնի ձեռք տված այն առաջին խաղաքարը, որը կարելի է վերցնել, կամ՝

4.3.3 յուրաքանչյուր գույնի մեկական խաղաքարին, ապա նա պետք է վերցնի հակառակորդի խաղաքարն իր խաղաքարով կամ, եթե դա հնարավոր չէ, տեղաշարժի կամ վերցնի ձեռք տված առաջին խաղաքարը, որը կարելի է տեղաշարժել կամ վերցնել։ Եթե պարզ չէ, թե ում խաղաքարին է առաջինը ձեռք դիպչել՝ քայլ կատարողի, թե հակառակորդի, ապա համարվում է, որ առաջինը ձեռք է դիպչել քայլ կատարողի խաղաքարին։

4.4 Եթե քայլ կատարողը՝

4.4.1 ձեռք է տվել սեփական արքային և նավակին, ապա նա պետք է փոխատեղում կատարի այդ ուղղությամբ, եթե դա հնարավոր է,

4.4.2 միտումնավոր կերպով ձեռք է տվել նավակին, իսկ հետո՝ իր արքային, ապա տվյալ քայլով նա կորցնում է այդ ուղղությամբ փոխատեղում կատարելու իրավունքը, և իրավաիճակը պետք է կարգավորվի հոդված 4.3.1 համաձայն;

4.4.3 ցանկանալով փոխատեղում կատարել, ձեռք տա իր արքային կամ արքային և նավակին միաժամանակ, բայց փոխատեղումն այդ ուղղությամբ հնարավոր չլինի, ապա նա պետք է իր արքայով կատարի մեկ այլ հնարավոր քայլ (որը կարող է լինել նաև մյուս ուղղությամբ փոխատեղումը)։ Եթե արքային տեղաշարժել հնարավոր չէ, ապա թուլատրվում է կատարել ցանկացած հնարավոր քայլ,

4.4.4 փոխարկում է զինվորը, խաղաքարի ընտրությունն ավարտված է համարվում այն պահին, երբ այդ խաղաքարը դիպչում է փոխակերպման դաշտին։

4.5 Եթե ձեռք տված (հոդվածներ 4.3 և 4.4 համապատասխան) խաղաքարերից և ոչ մեկը չի կարող տեղաշարժվել կամ վերցվել, ապա թուլատրվում է կատարել ցանկացած հնարավոր քայլ։

4.6 Փոխակերպումը կարող է կատարվել տարբեր կերպ․

4.6.1 զինվորը տեղաշարժել փոխարկման դատշ պարտադիր չէ

4.6.2 զինվորի հեռացումը խաղատախտակից և փոխարկման դաշտում նոր ֆիգուրի տեղադրումը կարող է կատարվել ցանկացած հերթականությամբ,

4.6.3 Եթե փոխարկման դաշտում գտնվում է հակառակորդի ֆիգուրը, այն պետք է վերցվի։

4.7 Եթե որպես հնարավոր քայլ կամ դրա մի մաս, խաղաքարը թողնվում է որևէ դաշտում, ապա այն չի կարող տեղաշարժվել ուրիշ դատշ։

Քայլը համարվում է կատարված, երբ․

4.7.1 վերցնելու դեպքում՝ վերցված ֆիգուրը հեռացվել է խաղատախտակից, և քայլ կատարողը, իր խաղաքարը տեղաշարժելով նոր դաշտ, իր ձեռքից բաց է թողել այդ վերցնող խաղաքարը,

4.7.2 փոխատեղում կատարելու դեպքում, երբ քայլ կատարողն իր ձեռքից բաց է թողել նավակն այն դաշտում, որն արքան հենց նոր հատել է։ Երբ քայլ կատարողը իր ձեռքից բաց է թողել արքան, քայլը դեռ ավարտված չէ, սակայն խաղացողն այլևս իրավունք չունի կատարել այլ քայլ, բացի այդ ուղղությամբ փոխատեղումից, եթե դա հնարավոր է։ Եթե այդ ուղղությամբ փոխատեղումը հնարավոր չէ, խաղացողը պետք է կատարի այլ հնարավոր քայլ արքայով (ներառյալ մյուս նավակով փոխատեղումը)։ Եթե արքան ոչ միհնարավոր քայլ չունի, խաղացողը կարող է կատարել ցանկացած հնարավոր քայլ,

4.7.3 զինվորի փոխարկման դեպքում՝ քայլ կատարողն իր ձեռքից բաց է թողել իր խաղաքարը նոր խաղաքարը փոխարկման դաշտում։

4.8 Տեղաշարժելու կամ վերցնելու մտադրությաբ իր խաղաքարին դիպչելուն պես՝ քայլ կատարողը կորցնում է հակառակորդի կողմից 4.1 – 4.7 հոդվածների դրույթները խախտելու վերաբերյալ հայտարարություն անելու իրավունքը։

4.9 Եթե խաղացող է ի վիճակի չէ տեղաշարժել շախմատային խաղաքարերը, այդ պարտականությունների կատարման համար իրեն կարող է մրցավարի հետ համաձայնեցված օգնական տրամադրվել։