Հոդված 5: ՊԱՐՏԻԱՅԻ ԱՎԱՐՏԸ

5.1.1 Պարտիան համարվում է հաղթած այն խաղացողըի կողմից, որը մատ է հայտարարում հակառակորդի արքային։ Դա անմիջապես ավարտում է պարտիան՝ պայմանով, որ մատի դիրքն առաջացել է 3 և 4.2 - 4.7 հոդվածներին համապատասխան։

5․1․2 Պարտիան համարվում է հաղթած այն խաղացողի կողմից, որի հակառակորդը հանձնվում է։ Դա անմիջապես ավարտում է պարտիան։

5.2.1 Պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե քայլ կատարողը չունի ոչ մի հնարավոր քայլ, և նրա արքան շախի տակ չէ։ Համարվում է, որ պարտիան ավարտվում է <<պատ>>-ով։ Դա անմիջապես ավարտում է պարտիան՝ պայմանով, որ պատային դիրքն առաջացել է 3 և 4.2 - 4.7.հոդվածներին համապատասխան։

5.2.2 Պարտիան ավարտվում է ոչ-ոքի, երբ առաջանում է այնպիսի դիրք, որում խաղացողներից և ոչ մեկը՝ հնարավոր քայլերի ցանկացած շարքով, հակառակորդի արքային մատ անել չի կարող։ Համարվում է, որ պարտիան ավարտվել է <<մեռյալ դիրքում>>։ Դա անմիջապես ավարտում է պարտիան, պայմանով, որ այդպիսի դիրքն առաջացել է 3 և 4.2 - 4.7 հոդվածներին համապատասխան։

5.2.3 Պարտիան ավարտվում է ոչ-ոքի՝ խաղի ընթացքում երկու խաղացողների համաձայնությամբ, պայմանով, որ երկու խաղացողներն էլ կատարել են առնվազն մեկ քայլ։ Դա անմիջապես ավարտում է պարտիան։