Հոդված 7: ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

7.1 Եթե տեղի է ունեցել որևէ խախտում, և պետք է վերականգնվի խաղաքարերի նախորդող դիրքը, մրցավարը ժամացույցն ուղղելիս պետք է դրսևորի որջամտություն։ Դա ներառում է նաև ժամացույցի ցուցմունքը անփոփոխ թողնելու նրա իրավունքը։ Անհրաժեշտության դեպքում, նա պետք է շտկի նաև ժամացույցի քայլերի հաշիվը։

7.2.1 Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ խաղաքարերի սկզբնականդիրքը սխալ է եղել, պարտիան պետք է համարվի չեղյալ, և խաղացվի նորը։

7.2.2 Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ խաղատախտակը դրված է 2.1 հոդվածի, պահանջին հակառակ, ապա պարտիան պետք է շարունակվի՝ ստեղծված դիրքը տեղափոխելով ճիշտ տեղադրված խաղատախտակի վրա։

7.3 Եթե խաղի ընթացքում մինչև 10 քայլի ավարտվելը հայտնաբորվում է, որ խաղը սկսվել է նշանակված գույներին հակառակ, պարտիան պետք է չեղյալ համարվի, և պետք է սկսվի նոր պարտիա։ Եթե կատարվել է 10 քայլ և ավել, ապա պարտիան պետք է շարունակվի։

7.4.1 Եթե խաղացողը խաղխտել է մեկ կամ մի քանի խաղաքարերի դասավորվածությունը, նա պետք է ճիշտ դիրքը վերականգնի իր ժամանակի հաշվին։

7.4.2 Անհրաժեշտության դեպքում, խաղացողը կամ նրա հակառակորդը պետք է կանգնեցնեն ժամացույցը և դիմեն մրցավարի միջամտությանը։

7.4.3 Մրցավարը կարող է պատժամիջոցներ կիրառել խաղաքարերի դասավորվածությունը խախտած խաղացողի նկատմամբ։

7.5.1 Անհնարին քայլը ավարտված է, եթե խաղացողը սեղմել է ժամացույցի կոճակին։ Եթե խաղի ընթացքում հայտնաբերվի, որ կատարվել է անհնարին քայլ, ապա պետք է վերականգնվի այն դիրքը, որը ստեղծվել էր անմիջապես մինչև խախտում կատարելը։ Եթե խախտմանն անմիջապես նախորդող դիրքը որոշել հնարավոր չէ, ապա պարտիան պետք է շարունակվի անհնարին քայլող նախորդող՝ վերականգնման ենթակա վերջին հնարավոր դիրքից։ Անհնարին քայլի փոխարեն կատարվող քայլը պետք է համապատասխանի 4.3 և 4.7 հոդվածների պահանջներին։ Այնուհետև պարտիան պետք է շարունակվի վերականգնված դիրքից։

7.5.2 Եթե խաղացողը զինվորը տեղաշարժել է փոխարկման դաշտ, սեղմել է ժամացույցի կոճակը, բայց զինվորը նոր ֆիգուրով չի փոխարինել, քայլը համարվում է անհնարին։ Այդ զինվորը պետք է փոխարկվի նույն գույնի թագուհիով։

7.5.3 Եթե խաղացողը սեղմում է ժամացույցի կոճակին առանց քայլ կատարելու, ապա դա պետք է դիտարկվի և պատժվի ինչպես անհնարին քայլ։

7.5.4 Եթե խաղացողը քայլի կատարման համար օգտագործում է երկու ձեռքն էլ (օրինակ՝ փոխատեղման, խաղաքար վերցնելու կամ զինվորի փոխարկման դեպքում) և սեղմում է ժամացույցի կոճակին, դա պետք է դիտարկվի և պատժվի ինչպես անհնարին քայլ։

7.5.5 Հոդվածներ 7.5.1, 7.5.2, 7.5.3 կամ 7.5.4 համաձայն կատարված գործողություններից հետո, խաղացողի կողմից առաջին անհնարին քայլ կատարելու համար մրցավարը պետք է հակառակորդին ավելացնի 2 րոպե, նույն խաղացողի կողմից երկրորդ անհնարին քայլի դեպքում մրցավարը պետք է հայտարարի պարտիան այդ խաղացողի կողմից պատրված։ Այդուհանդերձ, այն դեպքում, երբ հակառակորդը հնարավոր քայլերի ցանկացած շարքով չի կարող մատ անել խաղացողի արքային, պարտիան ավարտվում է ոչ-ոքի։

7.6 Եթե խաղի ժամանակ հայտնաբերվի, որ խաղաքարերը տեղաշարժվել են իրենց դաշտերից, ապա պետք է վերականգնվի այն դիրքը, որը ստեղծվել էր մինևև խախտումը ։ Պարտիան պետք է շարունակվի վերականգնված դիրքից։

Եթե խախտմանն անմիջապես նախորդող դիրքը որոշվել հնարավոր չէ, ապա պարտիան պետք է շարունակվի խախտմանը նախորդող՝ վերականգնման ենթակա վերջին հնարավոր դիրքից։