Հոդված 8: ՔԱՅԼԵՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ

8.1.1 Խաղի ընթացքում յուրաքանչյուր խաղացող պարտավոր է գրի առնել իր և մրցակցի քայլերը ճիշտ, քայլ առ քայլ, հնարավորինս հասկանալի և ընթեռնելի, հանրահաշվական նշագրությամբ (հավելվաց C), մրցաշարի համար նախատեսված բլանկում։

8.1.2 Արգելվում է քայլերը գրի առնել նախապես, բացառությամբ այն դեպքերի, երբ խաղացողը պահանջում է ոչ-ոքի՝ 9.2 կամ 9.3 հոդվածների համաձայն, կամ պարտիան պետք է հետաձգվի հավելված I.1.1. համաձայն։

8.1.3 Եթե խաղացողը ցանկանում է, նա կարող է պատասխանել հակառակորդի քայլին՝ մինչև այն գրի առնելը։ Նա պարտավոր է գրի առնել իր նախորդ քայլը՝ մինչև հաջորդ քայլ կատարելը։

8.1.4 Բլանկը պետք է օգտագործվի միայն քայլերի, ժամացույցների ցուցմունքների, ոչ-ոքիի առաջարկների, հայտարարության հետ առնչվող և այլ էական տվյալների գրառման համար։

8.1.5 Երկու խաղացողներն էլ պարտավոր են բլանկում նշել ոչ-ոքիի առաջարկը «=» պայմանանշանով։

8.1.6 Եթե խաղացողն ի վիճակի չէ գրառել քայլերը, համապատասխան գործողություններ կատարելու նպատակող նրան կարող է տրամադրվել օգնական՝ մրցավարի համաձայնությամբ։ Այդ խաղացողի ժամացույցի ցուցմունքը մրցավարը պետք է վերանայի համարժեքորեն։ Այլ սահմանափակ կարողությունններով խաղացողների ժամացույցի ցուցմունքը չի վերանայվում։

8.2 Մրցավարի համար բլանկը պետք է տեսանելի լինի ամբողջ պարտիայի ընթացքում։

8.3 Բլանկները մրցաշարի կազմակերպչի սեփականությունն են։

8.4 Եթե ժամանակի ստուգման որևէ փուլում խաղացողի ժամացույցին մնացել է է հինգ րոպեից պակաս, և նրան հատկացված չէ յուչաքանչյուր քայլի համար 30 վայրկյան կամ ավելի լրացուցիչ ժամանակ, ապա նա պարտավոր չէ կատարել 8.1.1. հոդվածի պահանջները։

8.5.1 Եթե 8.4 հոդվածի համաձայն, խաղացողներից ոչ մեկը պարտավոր չէ գրի առնել քայլերը, մրցավարը կամ նրա օգնականը պետք է աշխատեն ներկա լինել և գրի առնել քայլերը։ Այդ դեպքում, դրոշակներից մեկի ընկնելուց հետո, մրցավարը պետք է կանգնեցնի ժամացույցը։ Այնուհետև երկու խաղացողն էլ պետք է գրառեն իրենց բլանկները, օգտվելով մրցավարի կամ հակառակորդի բլանկից։

8.5.2 Եթե 8.4 հոդվածի համաձայն, խաղացողներից միայն մեկը պարտավոր չէ գրի առնել քայլերը, նա պետք է որքան հնարավոր է արագ գրառի կատարված բոլոր քայլերը իր բլանկում՝ դրոշակներից մեկի ընկնելուց հետո, մինչև խաղատախտակի վրա խաղաքար տեղաշարժելը։ Իր քայլի ժամանակ խաղացողը կարող է օգտվել հակառակորդի բլանկից, բայց պետք է վերադարձնի այն՝ մինչև քայլ կատարելը։

8.5.3 Ամբողջական գրառման բացակայության պարագայում խաղացողները պարտիան պետք է վերականգնեն ուրիշ խաղատախտակի վրա՝ մրցավարի կամ նրա օգնականի հսկողության ներքո։ Մինչև վերականգնումն սկսելը, մրցավարը պետք է գրանցի պարտիայում ստեղծված դիրքը, ժամացույցի ցուցմունքները, քայլի հերթը և կատարված քայլերի քանակը, եթե այդպիսի տվյալներ առկա են։

8.6 Երբ վերականգնման ընթացքում կատարված քայլերը հնարավոր չէ ամբողջությամբ գրառել և դրա միջոցով համոզվել, որ խաղացողներից մեկը սպառել է ժամանակը, ապա հաջորդ քայլը պետք է համարվի առաջինը՝ հաջորդող ստուգման ընթացքում, եթե հիմքեր չկան համարելու, որ ավելի շատ քայլեր են կատարվել։

8.7 Պարտիայի ելքը որոշելուց հետո երկու խաղացողն էլ պետք է ստորագրեն երկու բլանկները՝ նշելով պարտիայի արդյունքը։ Նույնիսկ սխալ նշված լինելով՝ արդյունքը պետք է մնա ուժի մեջ, եթե մրցավարն այլ որոշում չի կայացնում։