Հոդված 9: ՈՉ-ՈՔԻ

9.1.1 Մրցաշարի կանոնակարգը կարող է նախատեսել, որ խաղացողները չեն կարող ոչ-ոքի առաջարկել կամ համաձայնել ոչ-ոքիի՝ չկատարելով քայլերի սահմանված քանակը կամ ընդհանրապես, առանց մրցավարի համաձայնության։

9.1.2 Սակայն, եթե մրցաշարի կանոնակարգը թուլատրում է ոչ-ոքի համաձայնելը, ապա սահմանվում է հետևյալը․

9.1.2.1 Ոչ-ոքի առաջարկել ցանկացողը պետք է դա անի խաղատախտակի վրա իր քայլը կատարելուց հետո՝ մինչև ժամացույցի կոճակը սեղմելը։ Խաղի ընթացքում ցանկացած այլ ժամանակ արված առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն պետք է հաշվի առնել 11.5 հոդվածը։Առաջարկի ժամանակ ոչ մի պայման չի կարող դրվել։ Երկու դեպքում էլ առաջարկը հետ վերցվել չի կարող և մնում է ուժի մեջ՝ մինչև հակառակորդմն ընդունի այն, մերժի բանավոր կամ ձեռք տալով խաղաքարին՝ այն տեղաշարժելու կամ վերցնելու մտադրությամբ, կամ մինչև պարտիայի ելքը որոշվի որևէ այլ կերպ։

9.1.2.2 Ոչ-ոքիի առաջարկը յուրաքանչյուր խաղացողի կողմից պետք է նշվի բլանկում «=» պայմանանշանով։

9.1.2.3 9.2 կամ 9.3 հոդվածների հիման վրա ոչ-ոքիի վերաբերյալ արտահայտությունը պետք է համարվի ոչ-ոքիի առաջարկ։

9.2.1 Քայլ կատարողի պատշաճ արտահայտության հիման վրա պարտիան ավարտվում է ոչ-ոքի, երբ առվազն երրորդ անգամ կրկնվել է նույն դիրքը (պարտադիր չէ քայլերի կրկնությամբ):

9.2.1.1 Կարող է կրկնվել անմիջապես իր քայլից հետո, եթե նա իր բլանկում նախ գրանցում է այդ քայլը, որը չի կարող փոխվել, և մրցավարին հայտնում է այդ քայլը կատարելու մտադրության մասին, կամ՝

9.2.1.2 արդեն իսկ կրկնվել է անմիջապես հակառակորդի քայլից հետո, և քայլը հայտարարություն անողինն է։

9.2.2 Դիրքերը համարվում են կրկնված, եթե քայլի հերթը նույն խաղացողինն է, նույն գույնի նույնանուն խաղաքարերը զբաղեցնում են նույն դաշտերը, և երկու խաղացողների բոլոր խաղաքարերի հնարավոր քայլերը նույնն են։ Հետևաբար, դիրքերը նույնը չեն, եթե․

9.2.2.1 Զինվորը, որը կարող էր կողանցիկ վերցվել, այլևս այդ կերպ վերցվել չի կարող,

9.2.2.2 Արքան կամ նավակը կարող էին փոխատեղվել, սակայն՝ տեղաշարժվելով, կորցրել են այդ իրավունքը։ Խաղացողը փոխատեղում կատարելու իրավունքից զրկվում է միայն այն դեպքում, երբ արքան կան նավակը տեղաշարժվել են։

9.3 Քայլ կատարողի պատշաճ հայտարարության հիման վրա պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե․

9.3.1 նա իր բլանկում նախ գրանցում է քայլը, որը չի կարող փոխվել, և մրցավարին հայտնում է այդ քայլը կատարելու մտադրության մասին, որի արդյունքում յուրաքանչյուր խաղացողի կողմից կատարված վերջին 50 քայլերը կատարվել են առանց որևէ զինվոր տեղաշարժելու և առանց որևէ խաղաքար վերցնելու, կամ՝

9.3.2 յուրաքանչյուր խաղացողի կողմից հաջորդաբար կատարված վերջին 50 քայլերն արդեն իսկ կատրվել են առանց որևէ զինվոր տեղաշարժելու և առանց որևէ խաղաքար վերցնելու։

9.4 Խաղացողտ զրկվում է 9.2 կամ 9.3. հոդվածների հիման վրա հայտարարություն անելու իրավունքից, եթե ձեռք է տալիս խաղաքարին, ինչպես սահմանված է 4.3 հոդվածում։

9.5.1 Եթե խաղացողը պահանջում է ոչ-ոքի՝ 9.2 կամ 9.3 հոդվածների հիման վրա, նա կամ մրցավարը պետք է կանգնեցնեն ժամացույցը (տես հոդվածներ 6.12.1 կամ 6.12.2). Նրան չի թույլատրվում հրաժարվել այդ պահանջից։

9.5.2 Եթե հայտնաբերվում է, որ պահանջը ճիշտ է, խաղն անմիջապես ավարտվում է ոչ-ոքի։

9․5․3 Եթե հայտնաբերվում է, որ պահանջը ճիշտ չէ, ապա մրցավարը պետք է հակառակորդին ավելացնի երկու րոպե։ Այնուհետև պարտիան պետք է շարունակվի։ Եթե պահանջի հիմքը մտադրված քայլն էր, ապա այն պետք է կատարվի՝ ինչպես սահմանված է 3 և 4 հոդվածներում։

9.6 Պարտիան ավարտվում է ոչ-ոքի, եթե կատարվում է ներքոշարադրյալներից մեկը կամ երկուսն էլ միաժամանակ․

9.6.1 Նույն դիրքը կրկնվում է 9.2.2 հոդվածի համաձայն, խաղացողներից առնվազն հինգ անընդմեջ հաջորդող քայլերից հետո։

9.6.2 վերջին 75 քայլերը կատարվել են առանց որևէ զինվոր տեղաշարժելու և առանց որևէ խաղաքար վերցնելու։ Եթե վերջին քայլը հանգեցնում է մատի, այն ունի առաջնահերթություն։