ՖԻԴԵ-ի ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆՈՆՆԵՐ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՖԻԴԵ-ի շախմատի կանոններ կանոնակարգվում են առերես, անմիջապես խաղատախտակի վրա ընթացող խաղը։

Շախմատի կանոնները բաղկացած են 2 մասից․ 1. Խաղի հիմնական կանոնները և 2. Մրցաշարերի կանոնները

Շախմատի կանոնների բնագիր տարբերակը հանդիսանում է անգլիական տեքստը, որը հաստատվել է Գոնյուկում(Անթալյա, Թուրքիա) տեղի ունեցած FIDE-ի 88-րդ կոնգրեսում և ուժի մեջ է մտել 01․01․2018թ․

ՆԱԽԱԲԱՆ

Շախմատի կանոները չեն կարող ընդգրկել խաղի ընթացքում առաջացող բոլոր հնարավոր դեպքերը, ինչպես նաև կանոնակարգել բոլոր կազմակերպչական հարցերը։ Կանոնների դրույթներով չկանոնակարգված դեպքերում, ճիշտ որոշման հիմք կարող են հանդիսանալ կանոնակարգված համանման իրադրություններ։

Կանոնները ենթադրում են, որ մրցավարները բավականին իրազեկ են, օժտված են ողջմտությամբ և բացարձակ անկողմնակալ են։ Չափազանց մանրամասն կանոնը կարող է սահմանափակել մրցավարի անկախ և անաչառ դատելու հնարավորությունը և դրանով իսկ խանգառել նրան՝ կայացնել արդարացի և տրամաբանական որոշու և հաշվի առնել հատուկ գործոնները։ ՖԻԴԵ-ն բոլոր շախմատիստներին և ֆեդերացիաներին կոչ է անում ընդունել այս տեսակետը։

Պարտիան ենթակա ՝ ՖԻԴԵ-ի կողմից վարկանիշի հաշվարկման այն դեպքում, երբ այն խաղացվել է ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։ Դա անհրաժեշտ պայման է։ Հանձնարարվում է, որ չհաշվարկվող մրցաշարային պարտիաները խաղացվեն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Անդամ ֆեդերացիաները կարող են հայցել ՖԻԴԵ-ի բացատրությունները շախմատի կանոնների վերաբերյալ։