Խորհուրդ I. ՀԵՏԱՁԳՎԱԾ ՊԱՐՏԻԱՆԵՐ

I.1.1 Եթե խաղի համար սահմանված ժամանակի ընթացքում պարտիան չի ավարտվում, մրցավարը պետք է պարտադրի քայլ կատարողին՝ գրանցել գաղտնի քայլ։ Խաղացողը պետք է գրի առնի քայլն իր բլանկում՝ ոչ երկիմաստ նշագրությամբ, իր և հակառակորդի բլանկները դնի ծրարի մեջ, կնիքի այն և միայն դրանից հետո կանգնեցնի ժամացույցը։ Քանի դեռ ժամացույցը կանգնեցված չէ, խաղացողը պահպանում է գաղտնի քայլը փոխելու իրավունքը։ Եթե մրցավարի կողմից գաղտնի քայլ գրանցելու պահանջից հետո խաղացողը քայլ է կատարում խաղատախտակի վրա, ապա նա պարտավոր է գրանցել այդ նույն քայլն իր բլանկում՝ որպես գաղտնի քայլ։

I.1.2 Եթե քայլ կատարողը հետաձգում է պարտիան մինչև խաղի համար սահմանված ժամանակի ավարտը, նրա ժամացույցի ցուցմունքը պետք է գրանցվի այնպես, ինչպես դա կգրանցվեր խաղի համար սահմանված ժամանակի ավարտին։

I.2 Ծրարի վրա պետք է նշվի հետևյալը․

I.2.1 խաղացողների ազգանունները,

I.2.2 անմիջապես գրանցվող քայլից առաջ ստեղծված դիրքը,

I.2.3 յուրաքանչյուր խաղացողի կողմից օգտագործված ժամանակը,

I.2.4 քայլը գրանցող խաղացողի ազգանունը,

I.2.5 գրանցված քայլի համարը,

I.2.6 ոչ-ոքիի առաջարկը, եթե այն ուժի մեջ է,

I.2.7 խաղի վերսկսման ամսաթիվը, ժամը և տեղը։

I.3 Մրցավարը պետք է ստուգի ծրարի վրա նշված տեղեկությունների ճշտությունը։, նա պատասխանատու է ծրարի ապահով պահպանման համար։

I.4 Եթե խաղացողն առաջարկում է ոչ-ոքի՝ գաղտնի քայլ գրանցած հակառակորդին, այդ առաջարկը մնում է ուժի մեջ՝ մինչև հակառակորդը ընդունի կամ կմերժի այն համաձայն հոդված 9.1.

I.5 Մինչև պարտիան վերսկսելը, խաղատախտակի վրա պետք է շարվի ծրարի վրա գրանցված դիրքը, իսկ ժամացույցը պետք է ուղղվի՝ ծրարի վրա գրանցված ցուցմունքներին համապատասխան։

I.6 Եթե մինչև պարտիան վերսկսելը հակառակորդները համաձայնում են ոչ-ոքիի, կամ եթե խաղացողներից մեկը տեղեկացնում է մրցավարին, որ ինքը հանձնվում է, ապա պարտիան ավարտվում է։

I.7 Ծրարը պետք է բացվի միայն գաղտնի քայլին պատասխանող խաղացողի ներկայությամբ

I.8 Բացառությամբ 5 , 6.9 , 9.6 և 9.7 հոդվածներում նշված դեպքերի, պարտվում է այն խաղացողը, ում գաղտնի քայլի գրառումը ․

I.8.1.երկիմաստ է, կամ

I.8.2 այնպիսին է, որ դրա ճիշտ իմաստը պարզել հնարավոր չէ, կամ

I.8.3 անհնարին է։

I.9 Եթե խաղըի վերսկսման համար նշանակված ժամին․

I.9.1 գաղտնի քայլին պատասխանող խաղացողը ներկա է, ապա ծրարը բացվում է, գրանցված քայլը կատարվում է խաղատախտակի վրա, և միացվում է նրա ժամացույցը։

I.9.2 գաղտնի քայլին պատասխանող խաղացողը ներկա չէ, ապա նրա ժամացույցը միացվում է։ Ներկայանալուն պես նա կարող է կանգնեցնել ժամացույցը և հրավիրել մրցավարին։ Այնուհետև ծրարը բացվում է, գրանցված քայլը կատարվում է խաղատախտակի վրա, և նրա ժամացույցը նորից միացվում է,

I.9.3 գաղտնի քայլ գրանցած խաղացողը ներկա չէ, հակառակորդը՝ խաղատախտակի վրա քայլ կատարելու փոխարեն, իրավունք ունի գրի առնել պատասխան քայլն իր բլանկում, կնքել այդ բլանկը նոր ծրարի մեջ և սեղմել ժամացույցի կոճակը։ Այդ դեպքում, ծրարը պետք է հանձնվի մրցավարին ի պահ և բացվի՝ բացակա խաղացողի ժամանելուն պես։

I.10 Յուրաքանչյուր խաղացող, որը խաղի է ներկայացել ուշացման համար սահմանված ժամանակի սպառվելուց հետո, համարվում է պարտված այդ պարտիայում, եթե մրցավարն այլ որոշում չի կայացնում։ Սակայն, եթե գրանցված քայլը վճռում է պարտիայի արդյունքը, այդ արդյունքը մնում է ուժի մեջ։

I.11 Եթե մրցաշարի կանոնադկարգն ուշացման համար սահմանում է որոշակի ժամանակ, որը 0 չէ, և խաղի վերսկսման ժամին ներկա չէ խաղացողներից և ոչ մեկը, ապա խաղացողը, որը պետք է պատասխանի գրանցված քայլին, կորցնում է մինչև իր ներկայանալն անցած ամբողջ ժամանակը, եթե կանոնակարգն այլ բան չի սահմանում, կամ մրցավարն այլ որոշում չի կայացնում։

I.12.1 Եթե գրանցված քայլը պարունակող ծրարն անհետացել է, պարտիան պետք է շարունակվի՝ մինև հետաձգվելը ստեղծած դիրքից և հետաձգման պահին գրանցված ժամացույցի ցուցմունքներով։ Եթե անհնարին է վերականգնել ժամացույցի ցուցմունքները, ապա դրանք պետք է որոշի մրցավարը։ Քայլ գրանցած խաղացողը խաղատախտակի վրա կատարում է այն քայլը, որը նրա պնդմամբ գրանցվել է որպես գաղտնի քայլ։

I.12.2 Եթե դիրքը վերականգնել անհնար է, ապա պարտիան պետք է չեղյալ համարվի և խաղացվի կրկին։

I.13 Եթե հետաձգված պարտիան վերսկսելիս, մինչև իր առաջին քայլ կատարելը, խաղացողներից մեկը հայտարարի, որ ժամացույցի ցուցմունքները սխալ են, ապա սխալը պետք է ուղղվի։ Եթե սխալը ժամանակին չի հայտնաբերվել, պարտիան շարունակվում է առանց ցուցմունքներն ուղղելու, եթե մրցավարը այլ բան չի որոշում։

I.14 Պարտիայի վերսկսման յուրաքանչյուր խաղափուլ պետք է հսկվի մրցավարի ժամացույցով։ Սկսելու ժամերը պետք է հայտարարվեն նախապես։