Խորհուրդ II ՇԱԽՄԱՏ 960 ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ.

II.1 Նախքան խաղը սկսելը՝ կամայական ընտրությանբ՝ որոշակի պայմաններին համապատասխան, որոշվում է սզմբնական դիրքը։ Դրանից հետո պարտիան խաղացվում է սովորական շախմատի պես։

Մասնավորապես, ֆիգուրներն ու զինվորները տեղաշարժվում են նույնությամբ, և խաղացողներից յուրաքանչյուրի նպատակը հակառակորդին մատ անելն է։

II.2 Սկզբնական դիրքի պայմանները

<<Շախմատ 960>>-ի սկզբնական դիրքը պետք է համապատասխանի որոշակի պայմանների։ Սպիտակ խաղաքարեր ունեցող խաղացողի զինվորները, սովորականի պես, զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։ Մյուս սպիտակ ֆիգուրները կամայական կերպով շարվում են առաջին հորիզոնականում՝ հետևյալ սահմանափակումներով․

II.2.1 արքան զբաղեցնում է երկու նավակների միջև գտնվող որևէ դաշտ,

II.2.2 փղերը պետք է զբաղեցնեն տարագույն դաշտեր,

II.2.3 սև խաղաքարերը տեղադրվում են նույնությամբ՝ սպիտակ խաղաքարերի նկատմամբ սիմետրիկ։

Սկզբնական դիրքը կարող է որոշվել պարտիայից առաջ՝ համակարգչային ծրագրի կամ զառերի, մետաղադրամի, խաղաթղթերի միջոցով կամ որևէ այլ կերպ ։

II.3 Շախմատ 960-ում փոխատեղման կանոնները

II.3.1 Շախմատ 960-ում յուրաքանչյուր խաղացողի թույլատրվում է փոխատեղում կատարել պարտիայի ընթացքում մեկ անգամ, դա արքայի և նավակի համանական մեկ քայլ է։ Սակայն փոխատեղման պարագայում պահանջվում է սովորական խաղի կանոնների որոշակի հստակեցում, քանզի սովորական շախմատի կանոնները բացառում են նավակի և արքայի այդպիսի սկզբնական դիրքեր, որոնք հանդիպում են <<Շախմատ 960>>-ում։

II.3.2 Ինչպես կատարել փոխատեղում <<Շախմատ960>>-ում, նավակի և արքայի սկզբնական դիրքից ելնելով, փոխատեղման մանևրումն իրականացվում է հետևյալ չորս ձևերից մեկի կիրառմամբ․

II.3.2.1 փոխատեղում՝ արքան և նավակը տեղաշարժելով,

II.3.2.2 փոխատեղում՝ արքայի և նավակի դիրքերը փոխադարձաբար փոխելով,

II.3.2.3 փոխատեղում՝ միայն արքայի քայլով,

II.3.2.4 փոխատեղում՝ միայն նավակի քայլով։

II.3.2.5 Խորհուրդներ

II.3.2.5.1 Մարդկանց միջև ֆիզիկական խաղատախտակում ընթացող պարտիայում խորհուրդ է տրվում, որ արքան նախ տեղաշարժվի խաղատախտակից դուրս և դրվի իր վերջնական դիրքի դիմաց, այնուհետև նավակը տեղաշարժվի իր վերջնական դիրքը, որից հետո արքան տեղադրվի իր վերջնական դիրքում։

II.3.2.5.2 Փոխատեղման արդյունքում արքան և նավակը զբաղեցնում են նույն դիրքերը՝ ինչ սովորական շախմատում։

II.3.2.6 Պարզաբանում

Այսպես, <<с>> ուղղաձիգով փոխատեղման արդյունքում (որը նշագրվում է 0-0-0 և սովորական շախմատում հայտնի է որպես փոխատեղում թագուհու թևում) արքան կտեղաշարժվի c1 (սպիտակների համար) Կամ с8 (սևերի համար), իսկ նավակը d1( սպիտակների համար) կամ d8 (սևերի համար): <<g>> ուղղաձիգով փոխատեղման արդյունքում (որը նշագրվում է 0-0 և սովորական շախմատում հայտնի է որպես փոխատեղում արքայի թևում) արքան կտեղաշարժվի g1 (սպիտակների համար) Կամ g8 (սևերի համար), իսկ նավակը f1( սպիտակների համար) կամ f8 (սևերի համար): II.3.2.7. Լրացումներ

II.3.2.7.1 Տարաձայնություններից խուսափելու համար, նախքան փոխատեղում կատարելը, նպատակահարմար է հայտարարելը՝«Պատրաստվում եմ փոխատեղում կատարել»։

II.3.2.7.2 Որոշ սկզբնական դիրքերում արքան կամ նավակը (բայց ոչ երկուսը միասին) փոխատեղման ընթացքում չեն տեղաշարժվում։

II.3.2.7.3 Որոշ սկզբնական դիրքերում փոխատեղումը կարող է կատարվել արդեն առաջին իսկ քայլում։

II.3.2.7.4 Արքայի սկզբնական և վերջնական դիրքերի միջև գտնվող բոլոր դաշտերը (ներառյալ վերջնական դաշտը) և նավակի սկզբնական և վերջնական դիրքերի միջև գտնվող բոլոր դաշտերը (ներառյալ վերջնական դաշտը) պետք է ազատ լինեն։

II.3.2.7.5 Որոշ սկզբնական դիրքերում, ի տարբորություն սովորական շախմատի, փոխատեղման պահին որոշ դաշտեր կարող են զբաղված լինել։ Օրինակ, <<с>> ուղղաձիգով փոխատեղման (0-0-0) ընթացքում <<a>>, <<b>>, կամ (և) <<e>> դաշտերը կարող են զբաղված լինել, իսկ <<g>> ուղղաձիգով փոխատեղման (0-0) ընթացքում կարող են զբաղված լինել <<e>> կամ (և) <<h>> ուղղաձիգի առաջին և վերջին դաշտերը։